ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Աղոթարան

Աղոթարան
07.11.2017 | 00:24

Ինչպէս իմ պարտէզի նարկիզներն են արեւին դէմ, այնպէս ալ իմ աղօթքներն են Քեզի, Տէ՜ր: Իմ աղօթքները տենչանքներն են իմ մարմնին ու զգայարանքներուն: Հզօր են այդ տենչանքները, որովհետեւ իմ մէջ հզօր է Քու շունչը:
Քու շունչովն է, որ կը բորբոքին իմ երազները, եւ անոնց բոցերուն մէջէն Քու ձայնը կը լսեմ:


ՀԱՄԱՍՏԵՂ

Դիտվել է՝ 2292

Մեկնաբանություններ